Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
05/03/2010 18:53
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպած մեկշաբաթյա ինտերակտիվ դասընթացի ավարտի մասին: Նախաձեռնության նպատակն էր  լրացնել կոմերցիոն ուսմունքի և շուկայի պահանջի միջև գոյություն ունեցող բացը`այդ կերպ աջակցելով Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգին:

Կոմերցիոն վարչությունը հերթական շոշափելի քայլով շարունակում է տարածել կարևոր այն առաքելությունը, որը տևական ժամանակ Հայաստանի և սփյուռքի ուսանողների համար իրականացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Հինգ օր անընդմեջ` մարտի 1-ից մինչև մարտի 5-ը, կոմերցիոն վարչության վաճառքների, մարքեթինգի և հաղորդակցման բաժինների ներկայացուցիչներն ինտերակտիվ դասընթացներ անցկացրեցին հայաստանյան բուհերի ուսանողների համար` հետևյալ ուսմունքների և կիրառական գիտությունների կիրառման մոտեցումների և գաղափարախոսության վերաբերյալ. ռազմավարական մարքեթինգի կառավարում, մարքեթինգային ուսումնասիրություններ, հետվճարային և կանխավճարային ապրանքների մշակում, ապրանքների և ծառայությունների գովազդ և խթանում, կորպորատիվ վաճառք, առաքման ուղիներ և աշխատանք` հատուկ հաճախորդների հետ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսություն և կիրառում, հասարակության հետ կապեր, մասնավորապես` կորպորատիվ հաղորդակցություն և հեղինակությա  կառավարում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգին` հատուկ ուշադրություն դարձնելով ինտեգրված մարքեթինգային հաղորդակցմանը:

Դասախոսները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժինների մասնագետները, անցկացրեցին ինտերակտիվ դասընթացներ` օգտագործելով գործնական օրինակներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից: Ուսանողները մասնակցեցին նախօրեին անցկացրած հետազոտությունների արդյունքների վրա հիմնված ապրանքների ստեղծման գործընթացին: Մարթեքինգի մասնագետների օգնությամբ ուսանողները ստեղծեցին հատուկ` «Ուսանող» սակագնային փաթեթը:

Ուսանողներին ավարտական վկայականներ հանձնելու արարողության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Բոլոր  գործատուներն անխտիր ցանկանում են, որ իրենց մոտ աշխատեն բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում հմտություններ ունեցող մարդիկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախությամբ է մասնակցում երիտասարդ մասնագետների զարգացման գործին` սկսելով ներդրումներ կատարել բարձր կուրսի ուսանողների կրթության ոլորտում: Ապագայում, երբ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ավելի զարգացած լինեն, կսկսվի ավելի շատ զգացվել տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների պահանջարկը, ովքեր և կդառնան գործարարության ոլորտում ապագայի առաջնորդներ»:    

Ուսանողները բարձր` 8-10 բալով (առավելագույնը 10), գնահատեցին բոլոր դասընթացները: Նրանք հանդես եկան խնդրանքով` կազմակերպել այլ դասընթացներ կառավարման, որակի կառավարման և մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև էկոնոմիկայի բնագավառներում:

Կոմերցիոն դասընթացների հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայաստանյան բուհերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի կիրառական գիտությունների գործնական գիտելիքներ ձեռք բերելու յուրահատուկ կենտրոնի հեղինակություն:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.46 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26