Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻՑ ԳԱՆՁՎԵԼ Է 2.8 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ
10/03/2010 21:07
Կիսվել

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻՑ ԳԱՆՁՎԵԼ Է 2.8 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ

Հունվարից մինչ օրս ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունն իրականացրել է վերահսկողության հանրապետության սննդի 22 տարբեր արտադրամասերում, որոնցից մի քանիսի հետագա գործունեության դադարեցման վերաբերյալ գործերը ներկայացվել են վարչական համապատասխան մարմիններին: Մնացածներից գանձվել է 2 մլն 800 հազար դրամ վարչական տուգանք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը:

Երեւանի մի շարք դպրոցների սննդի կետերում արձանագրել են 158 խախտում: Համապատասխան սերտիֆիկատ չունեցող սննդամթերքի առկայության հետ նշված վայրերում միաժամանակ գրանցվել են հիգիենիայի եւ սննդամթերքի պահպանման պայմանների կոպիտ խախտումներ: Բոլոր դպրոցների սննդի վաճառքի կետերում  բացակայել են նաեւ տաք ու սառը ջրի, սառնարանային տեխնոլոգիայի, ինչպես նաեւ հիգենիայի տարրական պայմանները:

Տեսուչները դպրոցների պահեստներում հայտնաբերել են նաեւ փչացած մսեղեն, ժամկետանց կաթնամթերք, որդնած ձավարեղեն, դպրոցին տրամադրված մարդասիրական օգնության ժամկետանց փաթեթներ: Այս առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչությունը «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության հետ առաջիկայում կշարունակի ստուգայցերն ու դիտարկումները: Կձեռնարկեն մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն առանց սերտիֆիկատի եւ ժամկետանց սննդամթերքի վաճառքի արգելմանը, միաժամանակ սպասարկող ընկերություններին կպարտադրվի ձեռք բերել նաեւ հանրային սննդի կազմակերպման արտոնագրեր:
ՀՀ շուկաներում ու դրանց հարող տարածքներում դիտարկումների ընթացքում հայտնաբերվել են 1115 խախտումներ, որոնք հիմնականում սանիտարափորձաքննության չենթարկված կենդանական ծագմամբ հումքի, մսամթերքի, առանց ուղեկցող փաստաթղթերի սննդամթերքի վաճառքին են վերաբերում: Մոնիտորինգի արդյունքները  առաջիկայում տեսչությունը կներկայացնի ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչություն:

Տեսուչներն արձանագրել են նաեւ սննդատեսակների անունների, իրացման թույլատրելի քաշի, գնապիտակի ու պատրաստման համար օգտագործված նյութերի բացակայության բազմաթիվ փաստեր, պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ հրուշակեղեն, 150-200 գրամի չափով թերակշռումներ ու այլ դեպքեր:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11