ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Արմավիրի մարզ, ծանոթացավ Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման ընթացքին: Ծրագրի շրջանակում վերականգնվում է Թալինի մայր ջրանցը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009թ. նոյեմբերից, ներկայումս կատարվել է աշխատանքների 35 տոկոսը: Թալինի մայր ջրանցքի վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը 6,2 մլրդ դրամ է, նախատեսվում է վերականգնել 59 կմ: Աշխատանքները ծրագրվում է ավարտել 2011թ. ապրիլին:
Ա. Գեւորգյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետներում: