Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
10/03/2010 21:44
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ուսանողների հետ անմիջական շփման ձևաչափով հանդիպումները  շարունակվում են: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթին ծանոթացել են ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողները:            

Ամենատարբեր ոլորտ և գործունեություն ենթադրող կազմակերպություններին անհրաժեշտ է շարունակաբար հարստացնել ուսանողների գիտելիքների բազան: Լավագույն փորձի  փոխանցումն այդ տեսանկյունից շահեկան է` մեկ քայլ առաջ կատարելու տրամաբանությամբ: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի համբավն արժանապատվորեն կրող ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է այդ մոտեցումը: Ոստիկանության ակադեմիայի ուսանողների հետ հանդիպումը ճանաչողական լինելուց բացի` ուսուցողական էր:

«Մեր առաքելությունը դրսևորվում է մեր առօրյա աշխատանքում կիրառվող հիմնարար արժեքներով: Քրտնաջան աշխատանքի և շարունակական կատարելագործման շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել հայաստանյան շուկայի առաջատարի համբավ: Այնուամենայնիվ, ընկերության համար  դա դեռ վերջնական նպատակ չէ: Առաջատար լինելը ենթադրում է բաժանորդի և հասարակության հանդեպ պատասխանատվության դրսևորում: Բիզնեսում, ինչպես և սպորտում, հաղթողը պետք է կարողանա պահպանել իր դիրքերը: Մենք զբաղեցրել և պահպանում ենք տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատորի դիրքը` որակի շարունակական կատարելագործման, ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման հարցում նորարարությունների կիրառման շնորհիվ»,-հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գլխավոր տնօրենն ապագա ոստիկաններին ներկայացրեց ընկերության գործունեության և հաճախորդների սպասարկման մշակույթի հիմնական սկզբունքները.
ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի համար առաջնահերթություն է սպասարկման կենտրոնից գոհ հեռացող բաժանորդն իր դիտարկումներով: Նրան ողջունելու, սպասարկման գործընթացն արհեստավարժ կառավարելու և իրավիճակային լուծումներ տալու քաղաքակիրթ մոտեցումը բխում է մեր ընկերության ներսում կիրառվող արժեհամակարգից:  Պատասխանատվության մեծ  զգցումը մեզ թույլ է տալիս չանտեսել դա, անկախ այն հանգամանքից` առաջակության, շնորհակալության, թե՞ բողոքելու նպատակով է այցելել բաժանորդը: Երբ կա անհրաժեշտ կամք` չի ուշանում նաև սպասված հաջողությունը »,- համոզված է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հանդիպման արդյունքում ուսանողներն արձանագրեցին նաև, որ կառավարման կարևոր հմտություններից են ժամանակի ճիշտ և օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը:  

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.46 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37