04/09/2008 16:46
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ
"Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին" եւ "Եկամտահարկի մասին" ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ֆիզիկական անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրի ձեւը, դրա լրացման կարգը, ինչպես նաեւ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 14-ի "ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրի ձեւերը, դրանց լրացման եւ պահպանման կարգերը հաստատելու մասին" N27 որոշումը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են "Պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաեւ այդ տվյալները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրման կարգը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 1-ի N304 համապատասխան որոշումը: Սահմանվել է, որ հիշյալ որոշումներն ուժի մեջ են մտնում 2009թ. հունվարի 1-ից:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26
