ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT3913C101 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ 15/03/10
Մարտի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913C101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 795 մլն 975 հազար դրամ, որից մրցակցային` 795 մլն 975 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 127 177 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9784 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3434 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր: