«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 47%-Ը ԿԱՆԱՅՔ ԵՆ
ՀՀ-ում դեռևս զգալի տարբերվում է կանանց ու տղամարդկանց մասնակցությունը ինչպես գործարար ոլորտում, այնպես էլ հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում: Սակայն հատկանշական է, որ Հայաստանում ներկայումս գործունեություն են ծավալում նաև այնպիսի ընկերություններ, որոնք, հինք ընդունելով հավասար հնարավորությունների սկզբունքը, խրախուսում են կանանց մասնագիտական առաջխաղացումը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ից` ընկերության աշխատակիցների շուրջ 47%-ը կանայք են, ընդ որում բարձր ղեկավար պաշտոններում կանանց տեսակարար կշիռը կազմում է 26%: Կանանց գործունեության համար ոչ ավանդական` հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող «Օրանժ Արմենիա» ընկերությունում կին աշխատակիցների թիվը ներկայումս գերազանցում է 150-ը: