ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ 17/03/10
Մարտի 17-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1մլրդ դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 4 մլրդ 123 մլն 567 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 999 765 673 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.1500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: