ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 9 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ
Երեկ` մարտի 16-ին, Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրի (ՀՀԱԾ) շրջանակներում 9 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը:
Այս ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարությանը` բարելավել հանրային ծառայությունները, մասնավորապեա բարձրացնել այս ոլորտում համապատասխան քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ արդյունավետությունը, նպաստել մարդկային ռեսուրսների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացմանը և հանրության համար մատչելի դարձնել կառավարության գործունեությունը վերաբերյալ տեղեկատվությունը: