ՊԵՏԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՍՄԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 10 ՏԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Մարտի 18-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB10072186 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկըª 720 000 000 դրամ, որից մրցակցային` 630 000 000 դրամ, ոչ մրցակցային` 90 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 590 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 456 923 714 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4982 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: