ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 67.6%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ.-ի հունվար ամսին Հայաստանի 344 խոշոր հարկատուների ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 67.6%-ով և կազմել է ընդամենը 58.8 մլրդ դրամ: Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից: Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 49.3%-ով և կազմել 10.9 մլրդ դրամ: