ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ 21,1% ԱՃ
Ընթացիկ տարվա փետրվարին հունվարի համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է շուրջ 21,1%-ով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հունվար-փետրվար ժամանակահատվածի արդյունքներով հանրապետությունում մանրածախ առևտրաշրջանառությունը կազմել է 136212,9 մլն դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 0,6% աճ:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով, ի տարբերություն տնտեսության մի շարք այլ ոլորտների, ՀՀ մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում գրանցվել էր աճ: Այսպես, այս մեկ տարվա ընթացքում մանրածախ առևտրաշրջանառությունն աճել էր 1.0%-ով` տարեվերջին կազմելով 1075073.9 մլն դրամ:
Հատկանշական է, որ 2009 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ, ամանորյա գնումներով պայմանավորված, ՀՀ մանրածախ առևտրաշրջանառությունն աճել էր շուրջ 70.9%-ով: