ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ ԵՎ McDONALD`S-Ը
Հայ-թուրքական հարաբերությունները կարող են պատճառ դառնալ Թուրքիայում արագ սննդի ամերիկյան McDonald”s ռեստորանային ցանցի գործունեության դադարեցման: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` երկրում ակտիվորեն քարոզվում է չայցելել այլևս McDonald”s` ի պատասխան ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունմանը:
Նշենք, որ ներկայումս Թուրքիայում գործում է McDonald”s-ի 134 ռեստորան: Միայն անցյալ տարվա ընթացքում McDonald”s ռեստորային ցանցի ծառայություններից Թուրքիայում օգտվել է 76 մլն մարդ, իսկ ընկերության տարեկան շահույթն այս երկրում գերազանցում է 173,5 մլն դոլարը: