Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՄԵԹՈԴ
09/09/2008 16:54
Կիսվել

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՄԵԹՈԴ

Ինչու՞ են ավտոմեքենաների մաքսային արժեքի չափանիշները բացակայում կայքում. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեի սակագնային  կարգավորման բաժնի պետ Ալբերտ Հարությունյանը. նախ տեղեկացնում է, որ Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը ստեղծվել է "Մաքսային տեղեկատու" կենտրոն, որտեղ փակցված են ավտոմեքենաների  մաքսազերծման բազային արժեքների չափանիշները: Մինչ այդ դրանք տեղադրված էին մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում:
"Դա, իհարկե, նորություն էր Հայաստանի համար, բայց ժամանակի ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ: Ի՞նչ էր տեղի ունենում. ներմուծողները, կայքում տեսնելով մաքսային արժեքների չափանիշները, հաշիվ-ապրանքագրերը, որպես կանոն, ներկայացնում էին կայքում նշվածից առնվազն 50 տոկոսով ցածր թիվ: Այդ հանգամանքն էլ մեզ ստիպեց ավելի արդյունավետ տարբերակ մշակել ու ներդնել: Ի դեպ, աշխարհի ոչ մի երկրում մաքսային արժեքների չափանիշները կայքում չեն տեղադրվում",- ընդգծում է Ա.Հարությունյանը: Եվ համակագի ղեկավարությունը խնդիր դրեց` մշակել այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա և’ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին, և’ մաքսային մարմնին համատեղ ու տեսանելի կարգով, ճշգրիտ որոշել յուրաքանչյուր ավտոմեքենայի մաքսային արժեքը: Ոչ ցածր, ոչ բարձր. ավտոմեքենայի մաքսային արժեքը պետք է ստույգ լինի, այդ գործընթացում ևս, միանշանակ, պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, դուրս գալով Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատնից, ներմուծողը անպատասխան հարց չպետք է ունենա: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն ընտրեց  մոտեցումներից ամենաարդյունավետը` նշված բոլոր կետերը գործի վերածելու համար: Ինչ է ենթադրում մաքսատանն արդեն իսկ կիրառվող նոր մեթոդը: Առաջարկվող մեթոդն անհատական մոտեցում է ենթադրում յուրաքանչյուր ավտոմեքենայի դեպքում: Հատուկ այդ նպատակով արդեն իսկ Ավտոմեքենաների ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը գործում է տեղեկատվական նորաստեղծ ծառայություն: Այսինքն` այն դեպքերում, երբ ներմուծողը դժգոհ է կամ համամիտ չէ մաքսավորի մատնանշած մաքսային արժեքի հետ, նրան հնարավորություն է տրվում հենց տեղում` մասնագետի հետ, մեկ առ մեկ պարզել վիճահարույց բոլոր կետերը` համակարգչային հատուկ ծրագրի միջոցով: Այդտեղ` ներմուծողի ներկայությամբ, մտնում են եվրոպական ու ամերիկյան  երկրների կայք-էջեր, մուտքագրում տվյալ ավտոմեքենայի "վին" ծածկագիրը (VIN կոդ): Եվ ներմուծողի աչքի առջև բացվում է իր մեքենայի ամբողջ պատմությունը: Այդտեղ ֆիքսված է ամեն ինչ` երբ և որտեղ է արտադրվել այդ մեքենան, որ երկրից է ներմուծվել, քանի գնորդ է ունեցել, երբ և ինչ պարամետրեր են փոփոխվել, ու անգամ` ինչ գույնի է այն եղել: Այսինքն` մաքսավորը ձեռքի տակ է ունենում ցանկացած ավտոմեքենայի "կենսագրությունը": Եվ հենց այդ տվյալներն է նա համեմատում ներմուծողի ներկայացրած տվյալների հետ: Բացի այդ, կա նաև համապատասխան կայք, որտեղ նշված են բոլոր պարամետրերի արժեքները: Մասնագետը նաև այդ տվյալներն է տրամադրում տվյալ ավտոմեքենան ներմուծողին, այսինքն` գործընթացի սկզբից մինչև վերջին վայրկյանը ներմուծողը տեսնում է, թե ինչպես և որ տվյալների հիման վրա ձևավորվեց մաքսային արժեքը:  Մի խոսքով, առաջարկվող այս նոր մոտեցումը "դժգոհ կողմ"  արտահայտությանը թերևս վերջ կդնի: Ի վերջո, մասնագետների համոզմամբ, սա լավագույն տարբերակն է, որը կբացառի ամեն տեսակի չարաշահումները:
 
Հիշեցնե՛նք.
 մաքսատուն պետք է ներկայանալ` կատարված բոլոր ծախսերը` մեքենան ձեռք բերելու պահից մինչև ՀՀ սահման հասցնելը հիմնավորող փաստաթղթերով, քանի որ ըստ այդ տվյալների է ձևավորվում մաքսային արժեքը:
AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69