Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍԲԱՆԿ – ՓՄՁ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ OFID-Ը ԲԱՆԿԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 10 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
23/03/2010 13:30
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍԲԱՆԿ – ՓՄՁ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ OFID-Ը ԲԱՆԿԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 10 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Արդշինինվեստբանկի և «The OPEC Fund for International Developmentե (OFID) զարգացման ֆինանսական գործակալության միջև ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով` փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրի իրականացման համար:

Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը տեղի ունացավ OFID-ի գլխավոր գրասենյակում` Վիեննայում: Պայմանագիրը OFID-ի կողմից ստորագրեց գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինինվեստբանկի կողմից` բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Մեկնաբանելով պայմանագրի ստորագրման կարևորությունը Ն. Կարամանուկյանն ասաց. «Սա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստել Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը և կօգնեն նրանց հաղթահարելու տնտեսական դժվար իրավիճակի հետևանքները: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով»:

OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշի խոսքերով. «OFID-ի համար սկզբունքային առաջնահերթություն է համարվում փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերումը: Մենք տեղեկացված ենք, որ Արդշինինվեստբանկը ակտիվ գործունեություն է ծավալում այս հատվածում, և այդպիսով լավ գործընկեր է հանդիսանում OFID-ի ֆինանսավորման ծրագրերի համար: Մենք համոզված ենք, որ այս վարկային գիծը կօգնի Արդշինինվեստբանկին ընդլայնել ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը և նպաստել երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը»:

Հիշեցնենք, որ Արդշինինվեսբանկն ունի 55 մասնաճյուղ: Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով: Բանկն արժանացել է Moody”s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

OFID-ը հիմնադրվել է 1976թ. OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից` OPEC-ի ոչ անդամ երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով: OFID-ը տրամադրում է նախագծային և ծրագրային վարկեր, վճարային հաշվեկշռի ֆինանսավորում, մեծ պարտ ունեցող աղքատ երկրների պարտավորությունների զեղչում (HIPC dedt relief), ինչպես նաև ֆինանսավորում OFID-ի կողմից հիմնադրված առևտրի ֆինանսավորման գործիքի միջոցով: Ֆինանսավորման մյուս տեսակներից են` մասնավոր հատվածի ֆինանսավորումը, դրամաշնորհային օգնությունը և յալ միջազգային հաստատություններին ցուցաբերվող օժանդակությունները, ինչպիսիք են` Հումքային ապրանքների ընդհանուր ֆոնդը և Գյուղատնտեսության զանգացման միջազգային հիմնադրամը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11