Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – 2009-ԻՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ 2000-ԻՑ ԱՎԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
24/03/2010 18:28
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – 2009-ԻՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ 2000-ԻՑ ԱՎԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2009թ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի  Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության աշխատակիցների կողմից իրականացված պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների կամ ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների արտադրության  և շրջանառության, ապրանքների դրոշմավորման կարգի, ինչպես նաև «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի մասով սահմանված սպիրտի  և ալկոհոլային խմիչքների օտարման նվազագույն գնի պահպանման ստուգման  ստուգայցեր են կատարվել 2367 ընկերություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հարկային տեսչություններ աշխատանքների համակարգման վարչության Պետական տուրքի, լիցենզիաների և ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժնի պետ Արման Հակոբյանը: Ըստ նրա, դրոշմավորման կանոնների հայտնաբերված խախտումների և կեղծ  ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման  վերաբերյալ կազմվել են 144 արձանագրություններ, շրջանառությունից հանվել են 1470 շիշ ալկոհոլային խմիչքներ, 501 տուփ ծխախոտի արտադրանք և 86 հատ չվնասված դրոշմանիշերով օղու խցաններ: Կազմված արձանագրություններից 65-ն ուղարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչություն (1053 շիշ), իսկ 79-ը` համապատասխան ՏՀՏ-ներ` (417 շիշ, 501 տուփ ծխախոտ) հետագա ընթացքն ապահովելու համար:

Վերահսկողական աշխատանքները շարունակվում են նաև 2010թ.-ին: Միայն  վերջին ամսվա ընթացքում ստուգայցեր են կատարվել թվով 293 կազմակերպություններում, այդ թվում 207-ը Երևանում, իսկ 86-ը հանրապետության այլ քաղաքներում: Ստուգայցերի ընթացքում կազմվել են  8 արձանագրություններ, առգրավվել են ապօրինի ձեռք բերված և կեղծված ակցիզային դրոշմանիշերով կոնյակի արտադրանք, ինչպես նաև հին թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտի արտադրանք:  Առգրավված բոլոր կեղծ խմիչքները համապատասխան փաստաթղթերի ուղեկցմամբ ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչություն` սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Նշվել է, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի`  կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելը և իրացնելը քրեորեն պատժելի արարք է և սահմանված է  բավականին խիստ պատժամիջոց` 500 հազարից դրամից  մինչև 1 մլն դրամի տուգանք:

Միաժամանակ Արման Հակոբյանը հորդորել է, զերծ մնալ  կասկածելի անձանցից, անհայտ բաղադրությամբ և կասկածելի պայմաններում շշալցված խմիչքներ ձեռք բերելուց, քանի որ  այդ  գործունեությունը տնտեսական հանցագործություն լինելուց բացի, վտանգում է սպառողի առողջությունը և ոտնահարում նրա շահերը:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98