ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 25/03/10
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` մարտի 25-ին, տեղի է ունցել AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 645 000 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ: Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը կազմել է 13.4700%:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: