ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆՈՐ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՀ ԴՐԱՄՈՎ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարգացման հայկական բանկն առաջարկում է նոր շահավետ պայմաններ ՀՀ դրամով ավանդ ներդնել ցանկացողներին: 1-6 ամիս ժամկետով «Սովորական» տեսակի ավանդային պայմանագիր կնքելու դեպքում սահմանված է 12% տարեկան տոկոսադրույք: Ավանդի ժամկետը ընտրում է հաճախորդը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100000 ՀՀ դրամ: Այն կարելի է համալրել սկզբնական գումարի չափով պայմանագրի ժամկետի ամբողջ ընթացքում: Ավանդի նվազեցման դեպքում տոկոսագումարի վերահաշվարկը կատարվում է ամսական կտրրվածքով: Բանկը նվազեցվող գումարի ավանդային հաշվում գտնված ոչ ամբողջական փաստացի օրերի դիմաց հաշվարկում և վճարում է տոկոսագումար 5% տոկոսադրույքով: