Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎՏԲ-Ն ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
08/09/2008 18:25
Կիսվել

ՎՏԲ-Ն ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիս է տվել “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության հիմնական ռազմավարական ցուցանիշներ.
Ընդհանուր ակտիվներ`113,15 մլրդ ՀՀ դրամ (1-ին հորիզոնական ՀՀ բանկային համակարգում), կանոնադրական կապիտալ` 13,906 մլրդ ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական), սեփական կապիտալ` 21,88 մլրդ ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական): Տվյալ ցուցանիշը 2008թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աճել է մինչև 22,79 մլրդ ՀՀ դրամի:
Ներդրումային ծրագրերի վարկավորում.
2008թ. օգոստոսի 25-ին “ՎՏԲ – Հայաստան բանկ” ՓԲԸ և “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ միջև ստորագրվեց 30 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` 3 տարի մարման ժամկետով: Այս վարկը տրամադրվեց կազմակերպությանը որպես վարկի առաջին տրանշ` 2007թ. հունիսին ստորագրված մեծ վարկային համաձայնագրի շրջանակներում` էլեկտրացանցերին տրամադրել 70 մլն ԱՄՆ դոլար երկարաժամկետ վարկ լայնածավալ ներդրումային ծրագրի իրագործման` տեխնիկական վերազինման, շինությունների, գործող հզորությունների, ենթակայանների, էլեկտրագծերի վերանորոգման և վերափոխման համար, արդյունավետության բարձրացման և տեխնիկական ու առևտրային կորուստները նվազեցնելու նպատակով:
Սա իր ծավալով և նշանակությամբ Հայաստանում ՎՏԲ-ի կողմից տրամադրված երկրորդ վարկային գիծն է: Առաջին վարկային համաձայնագիրը, անհամեմատ ծավալուն, ավելի քան 275 մլն ԱՄՆ դոլարի չափ, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի լեռնահանքային արտադրությունը կազմակերպելու նպատակով, կնքվել է 2008թ. մայիսի 27-ին, համաձայն “Արմենիան Քապր Պրոգրամ” ՓԲԸ ներդրումային ծրագրի:
Անդրեյ Կոստինի խոսքերով`"Այս համաձայնագիրը հետխորհրդային տարածքում ռուսաստանյան ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ առավել խոշոր ծրագրերից մեկն է: Մենք հուսով ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ այս տարածաշրջանում մեր բիզնեսի զարգացմանը: ՎՏԲ խումբը ծրագրում է ակտիվորեն ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում` մասնակցելով հանրապետության համար առավել նշանակալից ներդրումային ծրագրերին»: Բանկը Հայաստանի խոշորագույն բանկերի եռյակում է մի շարք այլ հիմնական ցուցանիշներով. Ընդհանուր պարտավորություններ`91,7 մլրդ ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական), հաճախորդներից միջոցների ներգրավում`38,5 մլրդ ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական):
Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը 2008թ. հուլիսին ՎՏԲ -Հայաստան բանկին շնորհել է էմիտենտի կարճաժամկետ վարկանիշ` "B" և էմիտենտի երկարաժամկետ վարկանիշ` "BB+": Երկարաժամկետի կանխատեսումը` “կայուն”:

Մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիա. Բանկի ցանցի օպտիմիզացիան բիզնեսի վրա հիմնված քաղաքականություն է: 2008թ. տարեսկզբին “ՎՏԲ – Հայաստան բանկ” ՓԲԸ մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր բանկային ծառայություններ մատուցող 89 վաճառքի կետերից. 42 ունիվերսալ (Երևանում-11, մարզերում 31) և 47 մինի մասնաճյուղերից (Երևանում 25, մարզերում-22):
Համաձայն հաստատված ծրագրի նախատեսված է մինչև 2008թ. տարեվերջ-2009թ. սկիզբ բանկի մասնաճյուղերի քանակը օպտիմիզացիայի արդյունքում հասցնել մինչև 75 միավորի. 41 ունիվերսալ (Երևանում-11, մարզերում-30) և 34 մինի մասնաճյուղ (Երևանում-20, մարզերում-14): Ինչպես երևում է թվերից, բանկի կողմից իր տարածքային ստորաբաժանումների գործունեության կանոնավորմանն ուղղված բարենորոգումները հիմնականում վերաբերվում են մինի մասնաճյուղերին կամ ստորաբաժանումների այն կարգին, որոնց գործունեության դադարեցումը, բանկային համալիր ծառայությունների մատուցման առումով, սկզբունքորեն չի դիպչում տարածքի բնակչության շահերին:
Բանկի մանրածախ սպասարկման ցանցն այսօր ունի 80 վաճառքի կետեր երկրի բոլոր մարզերում: Հաշվետու ժամանակաշրջանում ցանցը ՎՏԲ բրենդի պահանջներին և ֆիրմային ոճին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Վերանորոգվել և տեխնիկապես վերազինվել են բանկի 7 մասնաճյուղեր (դրանցից 2-ը հիմնովին): Այս պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում ևս 3 մասնաճյուղերում: Օպտիմիզացիայի ընթացքը նպատակաուղղված է տարածքային ստորաբաժանումների և ամբողջ բանկի բիզնեսի արդյունավետության բարձրացմանը: Այս նպատակով էլ ՎՏԲ-Հայաստան բանկի Դիտորդ խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2008 թվականի վերջը փակել Նոր Հաճըն, Եղվարդ, Մեծամոր, Աշոցք և Ստեփանակերտ (ԼՂՀ) մասնաճյուղերը:
ՎՏԲ-Հայաստան բանկը հաշվի առնելով սեփական բիզնես հետաքրքրությունները և իր հաճախորդների և վարկառուների հետաքրքրությունները, որոնք ունեն բիզնես Լեռնային Ղարաբաղում, մտադիր է շարունակել սպասարկել նրանց հայկական գործընկեր բանկերի մասնաճյուղերի միջոցով:
2009թ. սկզբին օպտիմիզացիայի ավարտը հնարավորություն կտա բանկին, օգտագործելով ժամանակակից բանկային տեխնոլոգիաներ արագ անցնել հաճախորդների և բնակչության սպասարկման որակական նոր մակարդակի` ՎՏԲ բրենդին համապատասխան:

“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքը

Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, լրագրողներ, գործընկերներ. 2008 թվականին Հայաստանում ՎՏԲ բանկի կողմից անցկացվող տարբեր նախաձեռնությունների և միջոցառումների առթիվ մենք մեկ անգամ չէ, որ հանդիպում ենք, սակայն ՎՏԲ – Հայաստան բանկի գործունեության եռամսյակային արդյունքների ներկայացման թեմային նվիրված սա մեր երկրորդ հանդիպումն է: Բավարարվածությամբ պետք է նշեմ, որ 2008թ. 1-ին կիսամյակի արդյունքներով բանկի ցուցանիշները բացահայտ նշանակալից են և պարզ արտահայտում են մեր ամուր դիրքերը երկրի ֆինանսական շուկայում:
2008թ. 1-ին եռամսյակը, և հատկապես 1-ին կիսամյակը ՎՏԲ հայկական դուստր բանկի համար դարձան իրական առաջընթացի շրջան:
Մենք զբաղեցրեցինք երկրի բանկային համակարգում բարձր դիրքեր առաջատարների շարքում, հաջողությամբ կատարեցինք մեր բաժնետիրոջ /”ՎՏԲ բանկ” ԲԲԸ/ 2008թ. բիզնես ծրագրով նախատեսված միջին փուլային ցուցանիշները, լուծեցինք բիզնեսի ծավալների ընդլայնման հետ կապված հիմնական խնդիրները:
Հաշվետու ժամանակաշրջանը կրկին ապացուցեց, որ մենք կարող ենք ապահովել Հայաստանում մանրածախ և կորպորատիվ ծառայությունների ոլորտում ներդրումների արդյունավետությունը: Մենք, երկրի բանկային ոլորտում մեր առաջատար դիրքերը ավելի ամրապնդելու համար, անցել ենք նաև լիզինգային բիզնեսի զարգացմանը:
ՈՒզում եմ Ձեզ ծանոթացնել ընդամենը մի քանի փաստերի, որոնք վկայում են 2008թ. սկզբից բանկի զարգացման ընթացքի մասին:
2008թ. փետրվարից բանկը համագործակցում է “Լիդեր” միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ: Բանկը մասնակցում է նաև InterExpress, Anelik-Express ASB, Migom և Быстрая почта դրամական փոխանցումների համակարգերին:
2008թ. մարտին ՎՏԲ – Հայաստան բանկը որպես “Արմենիան Քարդ” (ArCa) միասնական վճարային համակարգի անդամ իր մասնաճյուղերի ողջ ցանցում, բանկոմատների և պոստերմինալների միջոցով սկսեց սպասարկել նաև ArCa պլաստիկ քարտեր: Բանկի բանկոմատների և կանխիկացման կետերի /պոստերմինալների/ թիվը հաշվետու ժամանակաշրջանում շոշափելիորեն աճել է և կազմում է համապատասխանաբար 41 և 173 միավոր (համեմատության համար. 2008թ. տարեսկզբին այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 35 և 141 միավոր): 2008թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ այս ցուցանիշներն աճել են և այժմ կազմում են համապատասխանաբար 49 և 176 միավոր:
2008թ. ապրիլին ավտովարկավորման (առաջնային շուկա) տարեկան տոկոսադրույքը իջեցվել է մինչև 13%, նվազագույն կանխավճարը`մինչև 10%, իսկ մարման առավելագույն ժամկետը երկարացվել է մինչև 7 տարի ( համեմատության համար. 2008թ. տարեսկզբին այս պայմանները համապատասխանաբար այսպիսին էին` 14%, 20% և 3 տարի):
“Մոսկվա” մասնաճյուղում (Մոսկվայի տուն, Երևան) բանկի կողմից ստեղծվել են հատուկ պայմաններ բանկի կորպորատիվ հաճախորդների, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների սպասարկման համար: Ընդհանուր հաշվով բանկի 43 մասնաճյուղերում ՎՏԲ չափանիշներին համապատասխան ստեղծվել են հաճախորդներին բանկային ծառայություններ մատուցելու որակական նոր մակարդակի անհրաժեշտ պայմաններ:
Կատարելագործվել է կորպորատիվ կառավարման համակարգը: Մշակվել և ներդրման փուլում է գտնվում բանկի աշխատակիցների խթանման համակարգը, բարձրացվել է բիզնեսի զարգացման, անձնակազմի հետ աշխատանքի և ուսուցման, Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումների դերն ու պատասխանատվությունը:
Օպտիմիզացիա է անցկացվում կազմակերպչական կառուցվածքում և բիզնեսի ոլորտներում`ամբողջությամբ համապատասխանեցնելով ունիվերսալ բանկի կարգավիճակին, ապահովելով զարգազման ռազմավարության կատարումը: Հաջողությամբ ավարտվեց կառուցվածքային վերափոխումների ծրագրային հերթական շրջանը:
Այսօր, երբ Հայաստանի տնտեսությունն աճում է արագացված տեմպերով, մենք ստեղծում ենք երկարաժամկետ աճի հիմքերը: Մեր մոտակա նպատակն է ամուր հաստատվել Հայաստանի բանկերի առաջին եռյակում, համախմբել ուժերը և հիմնական ոլորտներում դառնալ միանձնյա առաջատար, իսկ հեռանկարում ամբողջությամբ իրականացնել մինչև 2010թ. հաստատված բիզնես ռազմավարության ծրագիրը: Բանկը քիչ բան չի արել նաև բարեգործության և հովանավորչության բնագավառում. Սեպտեմբերի 1-ին, նոր` 2008-2009 ուսումնական տարվա առաջին օրը և Գիտելիքի միջազգային օրը ՎՏԲ – Հայաստան բանկը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության թիվ 21 երևանյան դպրոցին նվիրեց նորագույն համակարգչային սարքավորումների խմբաքանակ: Սարքավորումների խմբաքանակը բաղկացած է 13 անհատական համակարգիչներից` "INTEL" բազայի վրա գործող համակցված պրոցեսորներով և տարբեր հարակից սարքերից: Համակարգիչները միավորված են տեղային ցանցով և հագեցած անհրաժեշտ ծրագրերով: Ես այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես հեռանկարային բարեգործություն, հուսով, որ տարիներ անց այսօրվա աշակերտներից մեկնումեկը աշխատանքային սեղանի մոտ տեղ կզբաղեցնի մեր բանկում և նրանք կգան դեպի մեզ գիտելիքների բարձր պաշարով: ՈՒզում եմ հիշեցնել Ձեզ, որ այս տարվա գարնանը ՎՏԲ բանկը Հայաստանում իրականացրեց աննախադեպ հովանավորչական նախաձեռնություն, կազմակերպեց մոսկովյան հանրահայտ “Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց” թատրոնի հյուրախաղերը Երևանում: Մենք հավատարիմ ենք մնում բարի ավանդույթներին և 2008թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ԿԲ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվ. մեծ համերգասրահում երևանցիներին նվեր ենք մատուցելու` հայկական ջազի 70-ամյակի և հայկական դրամի 15-ամյակի պատվին կազմակերպում ենք Իգոր Բուտմանի հանրահայտ ջազ քառյակի տոնական համերգը: Բացի այդ, աշնանը բանկը, արդեն որպես ավանդույթ, կաջակցի “Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին” արվեստի միջազգային փառատոնին, ինչպես նաև կհովանավորի մի շարք այլ հետաքրքիր ծրագրեր: Իմ խոսքի վերջում ուզում եմ հիշեցնել ևս մեկ ոչ քիչ կարևոր պահի մասին: Բոլորովին վերջերս , օգոստոսի վերջերին ՎՏԲ – Հայաստան բանկը արդյունավետ համագործակցեց Հայաստանի ԱԱ ծառայության հետ: Արդյունքոմ վնասազերծվեց միջազգային հանցավոր մի խումբ, որը հասցրել էր կեղծ պլաստիկ քարտերով Հայաստանի բանկերի բանկոմատներից կանխիկացնել շուրջ 80 մլն ՀՀ դրամ: Զեղծարարները հայտնաբերվեցին մեր բանկի Անվտանգության վարչության աշխատակիցների կողմից և “տաք հետքերով” կալանավորվեցին Հայաստանի ԱԱԾ աշխատակիցների կողմից:

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98