Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ
25/03/2010 20:40
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ

Այսօր տեղի ունեցած արտագնա նիստի ընթցաքում գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային եւ հիմնական կենսաթոշակի ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի «8000» թիվը փոխարինել «10500» թվով, մեկ այլ որոշմամբ` ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի «2010թ. պետական նպաստների չափերը սահմանելու եւ ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշման 2-րդ կետի 1)-ին եւ 7)-րդ ենթակետերի «10000» թիվը փոխարինել «12500» թվով։ Որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից, ընդունվել են գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերի դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խնդրի լուծման որոշումը կայացրել է ՀՀ նախագահը, որը դեռ ամիսներ առաջ խորհրդակցություն է գումարել այդ առթիվ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը առաջարկություններ է մշակել գազի թանկացման բացասական հետեւանքները մեղմելու նպատակով։ «Հարցը միայն սակագինը չէ, մենք գործ ունենք նաեւ գնաճի երեւույթի հետ, որը պետք է զսպվի Կենտրոնական բանկի եւ մյուս պատկան մարմինների ջանքերով, որպեսզի առաջիկա տարիներին վերադառնանք ավելի զուսպ գնաճի», – նշել է վարչապետը։ Նպաստի եւ կենսաթոշակի բարձրացումը բնակչության առավել խոցելի խմբերի համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում դիմագրավելու առկա դժվարությունները։

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2