ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT26249100 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 26/03/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. մարտի 26-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26249100 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 420 000 000 դրամ: Այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 420 000 000 դրամ: Դիլերների և գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ծավալը կազմել է 420 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.8000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.4903%:
Աճուրդին մասնակցել է 3 դիլեր: