ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Զարգացման Քաղաքականության Վարկային Ծրագրի առաքելության խմբի անդամներին` ղեկավար Պեդրո Ռոդրիգեսի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ փոխհամագործակցության հետագա ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։