ՀԲՄ – ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐՈՒՄ
Հայաստանի բանկերի միության կողմից բանկի մասնաճյուղի կառավարչի և մասնաճյուղի գլխավոր հաշվապահի պաշտոններում աշխատելու որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունների գործող հարցաշարում կատարվել են փոփոխություններ և ուղղումներ: Ներառվել են նոր հարցեր, որոնք վերաբերում են «Սպառողական կրեդիտավորման մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքներին:
Հարցաշարերում կատարվող փոփոխությունները ուժի մեջ են մտնելու և համապատասխանաբար ներառվելու են տեստային համակարգ`2010 թվականի ապրիլի 20-ից: Փոփոխված ամբողջական հարցաշարը կտեղադրվի ՀԲՄ կայքում, ս/թ ապրիլի 2-ին: