ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԱԿՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ
Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում մեկ ժամ տարբերությամբ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 35 մարդ: ՌԴ Քննչական կոմիտեի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի հայտարարության համաձայն` տեղի ունեցած պայթյունների փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչություն):
ՌԴ Քննչական կոմիտեի ծառայության փոխանցմամբ` դեպի վայրում աշխատում են մասնագետներ, պարզվում է պայթուցիկ սարքի տեսակն ու հզորությունը:
Տուժածների ցուցակում նշվում է հայազգի 18-ամյա Ամիկ Մարտիրոսյանի անունը: