ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. ապրիլի 29-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60163155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 13% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: