Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎիվաՍել-ՄՏՍ – ԵՐևԱՆԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
09/09/2008 21:22
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ – ԵՐևԱՆԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն արդեն հաստատել է իրեն` դառնալով Հայաստանի մշակութային կյանքի անբաժանելի մասը: Կատարողական արվեստի ինքնատիպ այս հանդիսությունը մեկնարկեց ս.թ. սեպտեմբերի 7-ին մեր ժամանակների մեծ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի 70-րդ հոբելյանի նշումով:

Բացման արարուղության սկզբում, Հայաստանի թատերական գործիչների միությունը, ի գնահատումն հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում ցուցաբերած շարունակական և համակողմանի աջակցության, ՎիվաՍել – ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրեց իր միության մեդալով: Իր խոսքում Ռալֆ Յիրիկյանը նշեց. ՙԻբրև ազգ, մենք հսկայածավալ մշակութային ժառանգության կրողներ ենք: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հոգ տանել այդ ամենի պահպանության և հետագա զարգացման համար: Իբրև կորպորատիվ քազաքացի, ՎիվաՍել – ՄՏՍ-ն աջակցում է այն նախագծերին, որոնք նպաստում են ազգերի միավորման և միջազգային բարեկամության հաստատման շնորհակալ գործին: Մաղթում եմ բարի երթ և նորանոր ձեռքբերումներ:՚

Փառատոնի շնորհիվ ամեն տարի այս օրերին հայ թատերասեր հասարակությանը հնարավորություն է ընձեռված հաղորդակցվելու նշանավոր դերասանների և բեմադրիչների բարձր արվեստին, և տարեցտարի մասնակիցների կազմը դառնում է ավելի ու ավելի հեղինակավոր ու ծանրակշիռ:

Շեքսպիրի ստեղծագործությունները միշտ էլ հարազատ են եղել հայ ընթերցողին, իսկ դրանց բեմականացումները մինչ օրս զարդարում են մեր թատրոնների բեմերը: Շեքսպիրի արծարծած մոտիվներն անսպառ են և ստեղծագործական երևակայության ամենաբազմազան դրսևորումների լայն հնարավորություն են տալիս: Եվ ամենևին պատահական չէ շեքսպիրագիտության մեջ առկա այն իրավացի համոզմունքը, որ մեծ բրիտանացու ստեղծագործությունները Արևելքի ժողովրդների մոտ տարածվել են հայերի միջոցով: Այնպես որ փառատոնին սպասվում է մեծ ապագա: Այդ է պատճառը, թե ինչու է ՎիվաՍել – ՄՏՍ-ն այդքան բարձր գնահատում այս գեղեցիկ իրադարձությունը` փառատոնի կազմակերպման համար տրամադրելով 15 միլիոն դրամ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91