ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 30/03/10
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 30-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 2 գործարք:
Մեկ գործարք. «ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ (SHNCB4, Bbond) 10 000 դրամ անվանական արժեքով 2 004 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 320 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 20 681 280 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.1931%:
Մեկ գործարք – «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ (VALTB3, Cbond) 50 000 դրամ անվանական արժեքով 550 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 49 844 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 27 414 200 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 12.3224%: