ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՖՈՐՈՒՄ
Ապրիլի 7-10-ը Երևան կայցելի Թուրքմենստանի ներկայացուցչական պատվիրակությունը` տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության անդամները կմասնակցեն նաև Երևանում հայ-թուրքմենական բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքներին:
Բիզնես ֆորումի հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանի ու Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները և ակտիվացնել համագործակցությունը երկու կողմերի գործարար շրջանակների միջև: