LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 31/03/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 1.97%-ով և կազմել 2301.10 դոլար, պղնձի գինն աճել է 2.10%-ով և կազմել 7831.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.69%-ով և կազմել 24211.0 դոլար, անագի գինն աճել է 2.65%-ով և կազմել 18408.0 դոլար, կապարի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 2172.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.32%-ով և կազմել 2363.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 39100.0 դոլար, իսկ կոբալտի գինը պահպանվել է նույն մակարդակում` 44500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: