Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 22.5%-ՈՎ. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ ԵՄ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
01/04/2010 14:36
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 22.5%-ՈՎ. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ ԵՄ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.5%-ով և կազմել 625.15 միլիոն դոլար:

Արտաքին առևտրի ոլորտում ՀՀ հիմնական գործընկեր է մնում Ռուսաստանի Դաշնությունը: Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 5%-ով և կազմել 103.69 միլիոն դոլար: Ուկրանիայի հետ առևտրաշրջանառությունն աճել է  19.8%-ով և կազմել 27.1 միլիոն դոլար, Թուրքմենստան` 1.1 միլիոն դոլար` 9.6% աճ, Ղազախստան`0.65 միլիոն դոլար` 66.7% աճ, Բելառուս` 2.45 միլիոն դոլար` 29.5% աճ, և ԱՊՀ այլ երկրներ` 3.29 միլիոն դոլար` 17.7% աճ:

Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 155.82 միլիոն դոլար: Գերմանիան Եվրոպայում ՀՀ հիմնական առևտրային գործընկերն է, վերոնշյալ ժամանակահատվածում Գերմանիայի հետ առևտրաշրջանառության ծավալն աճել է 17.6%-ով և կազմել 39.29 միլիոն դոլար: Ավստրիայի հետ առևտրաշրջանառությունն աճել է 4%-ով և կազմել 12.57 միլիոն դոլար, Բելգիա` 14.41 միլիոն դոլար` 7.5% աճ, Բուլղարա` 11.82 միլիոն դոլար` աճ 3.4 անգամ, իսկ Իտալիայի հետ առևտրաշրջանառության ծավալը նվազել է 24.9%-ով և կազմել 17.6 միլիոն դոլար:

ԱՄՆ հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 11.2%-ով և կազմել 28.94 միլիոն դոլար, իսկ Չինաստանի հետ արձանագրվել է 54% աճ` 35.47 միլիոն դոլար:

Ընդհանուր առմամբ ՀՀ արտաքին առևտրի 20.7%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկներին (17.3% Ռուսաստանի Դաշնություն), 49.7%` Եվրամիությանը, և այլ երկրներին 29.6%:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36