Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏԱԼ»
01/04/2010 15:29
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏԱԼ»

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այսօր առավոտյան մենք ամփոփեցինք առաջին եռամսյակի արդյունքները։ Պետք է արձանագրենք, որ 2009 թ. մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Առաջին երկու ամիսների համախառն ներքին արդյունքի պաշտոնական ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է ծրագրայինը։ Դա տեղի է ունեցել հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ։ Միեւնույն ժամանակ պետական բյուջեի հարկային կատարողականը վկայում է, որ եռամսյակում նույնպես ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ, որովհետեւ գերակատարել ենք ե՛ւ հարկային, ե՛ւ սոցիալական վճարների եռամսյակի ցուցանիշները։ Հարկային մուտքերի մեր ծրագրային ցուցանիշը կազմում էր 117 մլրդ, փաստացին 126 մլրդ 733 մլն է, այսինքն շուրջ 9.5 մլրդ-ով գերակատարվել է հարկային ծրագիրը։ Սոցիալական նպաստների գծով ծրագրել էինք հավաքել 22 մլրդ, փաստացին կազմում է 26 մլրդ, կամ շուրջ 4 մլրդ դրամով գերակատարում ունենք։ Չափազանց կարեւոր է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է աշխատավարձի շուրջ 5.8 տոկոս աճ, ինչը նույնպես վկայում է դրական դինամիկան, որովհետեւ աշխատավարձը բարձրացել է ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածում։ 16 տոկոս ներմուծման դիմաց շուրջ 53 տոկոս աճել է արտահանումը։ Այն պայմանավորված է արդյունաբերության աճի տեմպերով. լեռնահումքային արդյունաբերությունը աճել է 45, մշակող արդյունաբերությունը` 9 տոկոսով, շինանյութի արտադրությունը կրկնապատկվել է։ Ադամանդագործությունը եւ ոսկերչությունը աճի բարձր տեմպեր են դրսեւորել, ադամանդագործությունը 39, ոսկերչությունը` 25, դեղագործությունը` 16 տոկոս։ Թվարկված բոլոր ճյուղերը հիմնականում արտահանման ցուցանիշը բարելավող ճյուղերն են։ Ամենամտահոգիչ խնդիրը գնաճի բարձր մակարդակն է։ Մենք մտել ենք գնաճային բարձր մակարդակի փուլ, որը պայմանավորված է նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականությամբ, եւ դա բնական է, որովհետեւ ընդլայնողական քաղաքականությունը մի կողմից խթանում է տնտեսական աճը, բայց մյուս կողմից բերում է գնաճային ճնշումներ։ Ե՛վ կառավարության, ե՛ւ Կենտրոնական բանկի գերագույն խնդիրը այս ոլորտում լինելու է գնաճի ճնշումը զսպելու միջոցառումներ իրականացնել։ Մարտին փետրվարի նկատմամբ մենք արձանագրել ենք 0.8 տոկոս գնաճ, որը վատ ցուցանիշ չէ նախորդ երկու ամիսների համեմատ, իսկ ընդհանուր առմամբ մարտին դեկտեմբերի համեմատ ունենք 2.9 տոկոս գնաճ։ Եթե վերցնենք տարվա գնաճի ցուցանիշը, ապա այն ավելի բարձր է` 8.8 տոկոս։ Այսօրվա գնահատականով եւ Կենտրոնական բանկի կանխատեսումով մինչեւ տարեվերջ մեզ կհաջողվի փոքր-ինչ զսպել գնաճը եւ բնականաբար այս ցուցանիշները կնվազեն։

Մեր աշխատանքները պետք է ընթանան երեք ուղղությամբ։ Առաջինը հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Մենք ԱՄՀ հետ համաձայնության ենք եկել, որ մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները 2010 թ. գնաճի վրա ունենալու են չեզոք ազդեցություն, ավելին, եթե մեզ հաջողվի հարկերի հավաքման տեմպը պահպանել, զսպող ազդեցություն կունենանք նաեւ գնաճի մակարդակի վրա։ Կենտրոնական բանկը նույնպես խստացնում է իր գործիքակազմը` նպատակ ունենալով զսպելու գնաճի ճնշումը։ Առաջին եռամսյակի բյուջետային կատարողականը հետեւյալն է. ծրագրված 180 մլրդ ծախսի դիմաց այս պահին կատարել ենք 167 մլրդ-ի ծախս, տնտեսել ենք շուրջ 13 մլրդ դրամ, ինչը, բնականաբար, դրական ազդեցություն է թողնում գնաճի զսպման վրա։ Չափազանց կարեւոր է դեֆիցիտի ցուցանիշը։ Մեր ծրագրած դեֆիցիտը առաջին եռամսյակում պետք է կազմեր 32.8 մլրդ դրամ, փաստացի կազմել է 8.2 մլրդ, որը նույնպես իր զսպողական ազդեցությունը կթողնի գնաճի վրա։ Հարց է առաջանում, թե այս իրավիճակում ո՞րն է առավել արդյունավետ սոցիալական քաղաքականությունը։ Կան տարբեր մոտեցումներ։ Բավական մեծ ճնշում կար մեր նկատմամբ առ այն, ըստ որի, նպատակահարմար է, որ պետությունը վարչական ձեւերով միջամտի եւ գների բարձրացում թույլ չտա։ Դա նշանակում է ուղղակի սուբսիդավորել այն ճեղքվածքը, որը բացահայտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սա սոցիալական խնդիրները լուծելու եւ գնաճը զսպելու լավագույն ձեւը չէ։ Ավելին, դա աղքատության կրճատման ռազմավարության տեսակետից վատագույն տարբերակն է։ Լավագույն տարբերակն այն է, որ եթե պետությունն ունի ֆինանսական միջոցներ, առաջին հերթին սուբսիդավորի անապահով, սոցիալապես խոցելի խավերը։ Հիշում եք, որ եղավ ՀՀ նախագահի հանձնարարականը, եւ ֆինանսների նախարարության գլխավորությամբ աշխատանքային խումբը ներկայացրեց իր գնահատականները, կանխատեսումները եւ առաջարկությունները, այն է` սոցիալական նպաստները եւ թոշակները բարձրացնել 10-ական տոկոսով։ Նախագահը հստակ հանձնարարեց` սոցիալական նպաստները ոչ թե 10 տոկոսով պետք է բարձրացնել, այլ 15 տոկոսով, ինչը չեզոքացնում է առկա գնաճի ուժեղ ճնշումը։ Գազի գնի ուղղակի ազդեցությունը գնաճի վրա կազմում է կես տոկոս, անուղղակի ազդեցությունը` 0.9 տոկոս, այսինքն` տարվա համար մեր կանխատեսած մոտավորապես 7 տոկոս գնաճի մեջ 1 տոկոսը գազի գների ուղղակի եւ անուղղակի ազդեցության հետեւանքով է, եւ դա իրականում գնաճի ճնշման տեսակետից բավական բարձր ցուցանիշ է։ Հասկանալի է, որ 110 հազար ընտանիքի սոցիալական նպաստի 15 տոկոս բարձրացումը էապես չեզոքացնում է գների բարձրացման բացասական հետեւանքները։ Եթե սրան ավելացնենք նաեւ թոշակների 11 տոկոս աճը, որը տեղի կունենա նոյեմբեր ամսից, ապա մենք կկարողանանք փոխհատուցել սպասվող գնաճի բացասական ազդեցությունը։ Ավելին, հաշվարկը ցույց է տալիս, որ սպառողական զամբյուղի տեսակետից այս միջոցառումները նպաստելու են նաեւ աղքատության նվազմանը։ Ինչո՞ւ նոյեմբերի 1-ից, որովհետեւ գաղտնիք չէ, որ գազի ծախսման սեզոնն ըստ մեր վիճակագրական տվյալների, սկսվում է նոյեմբերից։ Մեր բնակչության ընտանեկան բյուջեում գազի սպառմանն ուղղվող ծախսերի տեսակարար կշիռն ավելանում է հենց նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։ Ապրիլի 1-ից գազի գների բարձրացումն ընտանեկան բյուջեի վրա ավելի մեղմ ազդեցություն է թողնելու, որովհետեւ գազի սպառումը բնակլիմայական պայմանների շնորհիվ նվազում է ապրիլից։

Ցանկանում եմ նաեւ ձեզ տեղյակ պահել, որ ԱՄՀ-ն հաստատել է համագործակցության ՀՀ կառավարության հաշվետվությունը, որը նշանակում է, որ կանաչ լույս է վառվել մեր ծրագրի շարունակության համար, որ մենք կստանանք ծրագրված ֆինանսական օժանդակությունը։ Այս տարի շուրջ 150 մլն դոլար գումարի մասին է խոսքը, որ միայն ԱՄՀ-ից ենք ստանալու, բացի այդ, դա կանաչ լույս է վառում մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման համար։ Միեւնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, թե կառավարությունը ինչ պաշար ունի կուտակած Կենտրոնական բանկում (այս թեմայով մամուլում քննադատություն է հնչել)։ Այս պահին մենք 150 մլրդ դրամից ավելի պաշար ունենք ԿԲ գանձապետական հաշիվներում։ Ունենք նաեւ Կայունացման հիմնադրամ, որը նույնպես, եթե լինեն ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետեւանքներ, կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսինքն` 2009 թվականի ընթացքում մեր ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել։ Ավելին, մենք ԿԲ-ի մեր պաշարն ավելացրել ենք, եւ դա հույս է ներշնչում, որ 2010 թվականի ծրագրերը մեզ կհաջողվի գերակատարել։

Տնտեսական աճի ապահովման եւ գնաճի զսպման համար չափազանց կարեւոր է երրորդ գործոնը` տնտեսվարող սուբյեկտների եւ մեր քաղաքացիների սպասումները։ Մենք տնտեսական աճի վերաբերյալ մի կողմից պետք է ստեղծենք դրական, լավատեսական սպասումներ, որովհետեւ դա խթանում է ներդրումները, մյուս կողմից` ակնհայտ է, որ գնաճի զսպման առումով ձեռնարկած մեր միջոցներն արդյունավետ են։ Մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կարձանագրվի գնաճի նահանջ, եւ մեր ունեցած 8.8 տոկոսը կհաջողվի տարվա ընթացքում նվազեցնել։
Սրանք են առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները, որոնք բավական հուսադրող են»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98