ԱՐՑԱԽԲԱՆԿ – ALLURE ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Ս.թ. ապրիլից "ԱՐՑԱԽԲԱՆԿ"-ն առաջարկում է իր հաճախորդներին ALLURE միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգ:
Համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել արագ և ապահով ոչ առևտրային փոխանցումներ ԱՊՀ երկրներից և հակառակ ուղղությամբ:
Փոխանցումներն իրականացվում են ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Գործարքների առավելագույն սահմանաչափերն են. ՌԴ ռուբլիով` 600 000.00, ԱՄՆ դոլարով և եվրոյով` 15 000.00: Փոխանցումը կատարվում է ընդամենը 5-10 րոպեների ընթացքում: Փոխանցման միջնորդավճարը գանձվում է միայն փոխանցողից` համաձայն համակարգում գործող միասնական սակագների, սկսած 1.3%-ից: Միջնորդավճարի գումարը կախված է փոխանցվող գումարի մեծությունից:
Հիշեցնենք, որ ALLURE դրամական փոխանցումների համակարգը թվով յոթերորդն է, որոնց հետ "ԱՐՑԱԽԲԱՆԿ"-ն ակտիվ համագործակցում է` նպատակ ունենալով հաճախորդներին մատուցել պարզ և մատչելի դրամական փոխանցումների ծառայություն: Միևնույն ժամանակ Բանկը, գործող համակարգերի միջոցով, ապահովում է փոխանցումների անվտանգության բարձր մակարդակ: