Բիզնես

USD BUY - 390.00+1.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 407.00+1.00 EUR SELL - 412.00+1.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՆԱԿԱՆ» ԻՆՔՆԱՍՊԱՍՐԿՄԱՆ ՊՈՐՏԱԼԸ
01/04/2010 18:13
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՆԱԿԱՆ» ԻՆՔՆԱՍՊԱՍՐԿՄԱՆ ՊՈՐՏԱԼԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը (տես ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքէջի «Առցանց ծառայություններ» բաժնում), որը բաժանորդներին առաջարկում է հարմարավետ ինտերֆեյսի միջոցով օգտվել բազմաթիվ ծառայություններից:

Այսօր «Ինտերնետ օգնական» պորտալը թույլ է տալիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային և կանխավճարային բաժանորդներին օնլայն ռեժիմում տեղեկություններ ստանալ իրենց հաշվեկշռի և վճարումների վերաբերյալ, վերալիցքավորել քարտը և կատարել վճարումներ, կառավարել ծառայությունները, ակտիվացնել և ապաակտիվացնել դրանք, մեկ սակագնային պլանից անցնել մյուսին, վերահասցեավորել զանգերը, «Իմ աշխարհը» սակագնային պլանի ցանկում ավելացնել կամ փոխել հեռախոսահամարներ, հաշվեկշռի վրա առկա գումարը փոխանակել վավերականության ժամկետի հետ, ձեռք բերել ինտերնետ փաթեթներ, ինչպես նաև «Օնլայն SMS» ծառայության միջոցով ուղարկել հաղորդագրություններ:  Այս պորտալի վրա առաջարկվող ծառայությունների ցանկը շարունակաբար կընդլայնվի:

Պորտալի ակնհայտ առավելություններից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն առանց յուրաքանչյուրի համար նախատեսված կոդը հիշելու անհրաժեշտության կառավարման հնարավորությունն է:

Պորտալ կարելի է մուտք գործել առանց սահմանափակումների: Գրանցվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել SMS բառը 111 կարճ համարին: Քիչ անց, բաժանորդը կստանա գաղտնաբառ, որով կարող է մուտք գործել իր էջը և օգտվել պորտալի ընձեռած բոլոր հնարավորություններից: 111 համարին ուղարկած 1 SMS-ի արժեքը 20 դրամ է (ներառյալ):

Իսկ այն բաժանորդները, ովքեր արդեն գրանցված են epay.vivacell.am (Օնլայն վճարում), cabinet.vivacell.am, sms.vivacell.am (Օնլայն SMS) կայքերում, կարող են մուտք գործել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալ այս կայքերի իրենց գաղտնաբառերով:

««Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի մշակման մեր նպատակը բաժանորդների սպասարկման օնլայն կենտրոնի ստեղծումն է, որը շուրջօրյա թույլ կտա ձայնային և տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող մեր բաժանորդներին հեշտությամբ կառավարել դրանք: «Ինտերնետ օգնական» պորտալը կարող է օգտակար լինել և” հետվճարային, և” կանխավճարային բաժանորդներին: Ինքնասպասարկման այս հնարավորությունը մեր բաժանորդներին թույլ է տալիս խնայել իրենց ժամանակը և վերահսկել ծառայությունների օգտագործումը»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76