ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 3.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%-ով և կազմել 1024.5 մլն. կՎտ ժամ:
ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավլաները նվազել են 28.9%-ով և կազմել 221.1 մլն կՎտ ժամ: ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 2.1 անգամ և կազմել 317 մլն կՎտ ժամ: ՀԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 7.2%-ով և կազմել 484.9 մլն կՎտ ժամ և հովմային ԷԿ-ների կողմից արտադրվել է 1.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: