ՀԱՅԱՍՏԱՆԸ ԷԼԵԿՏՐՈԷՆԵՐԳԻԱ ԿԱՐՏԱՀԱՆԻ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱ
ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ 2009թ.-ից կսկսվի էլետրոէներգիայի արտահանում Հայաստանից դեպի Թուրքիա:
Նախարարի խոսքերով, անցյալ շաբաթ օրը, Թուրքիայի նախագահի պատվիրակության կազմում Երևան ժամանած Թուրքական ՅՈՒՆԻՏ ընկերության հետ կնքվել է պայմանագիր, ըստ որի, Ղարսի նահանգով, Հայաստանից դեպի Թուրքիա կարտահանվի էլեկտրոէներգիա: Թուրքական կողմը նաև պարտավորվել է առաջիկա 4-5 ամիսների ընթացքում Թուրքիայի տարածքում վերականգնել համապատասխան ենթակառուցվածքները:
Նախարարը ավելացրել է, որ վերոնշյալ պայմանագիրը նոր շուկա է բացում Հայաստանի համար և հնարավորություն կտա Հայաստանին առավել չափով օգտագործել իր էներգետիկ ներուժը: