ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊՂՆՁԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արդյունահանված պղնձի խտանյութի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 80.5%-ով և կազմել 19 003 տոննա: Միևնույն ժամանակահատվածում կոնվերտորային պղնձի արդյունահանման ծավալները նվազել են 5.6%-ով և կազմել 1025 տոննա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբում համաշխարհային ֆինանսատնտեսական ժգնաժամի հետևանով միջազգային շուկայում արձանագրված գունավոր մետաղների գների կտրուկ անկման պատճառով գունավոր մետաղների և մասնավորապես արդյունահանման ծավալները կտրուկ նվազել էին: