Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ
06/04/2010 19:47
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ համերգ` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան և ի նշանավորումն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցության մեկնարկի:

Որպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակելու իրենց գործունեությունը և հաճելի պահեր պարգևելու հանդիսատեսին: Ընկերությունն իր վրա է վերցրել խմբի երաժիշտների աշխատավարձերի վճարումը մեկ տարվա ընթացքում:

Մայրության և գեղեցկության տոնը ջերմ մթնոլորտում անցկացնելու և դասական երաժշտության գեղեցիկ կատարումները վայելելու համար համերգին ներկա գտնվելու էին հրավիրվել Հայաստանի մի քանի ծերանոցներում ապրող կանայք, որոնք առավել կարիք ունեն ուշադրության: Տարեցների տեղափոխման հետ կապված ծախսը ևս հոգացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Տարեցները պետք է շրջապատված լինեն հոգատարությամբ: Այսօր մենք ցանկացել ենք մեծարել և հաճելի պահեր պարգևել այս կանանց, որոնք բախտի քմահաճույքով զրկված են ընտանիքի ջերմությունից և կարիք ունեն ավելի մեծ ուշադրության: Հուսով եմ, որ նվագախմբի կատարումները նրանց դուր կգան և նրանք հատուկ ջերմությամբ կհիշեն այս տոնական օրը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6