Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՀՀ ՏՏ ընկերություններում աշխատողների կրճատման միտում չկա
09/06/2020 17:13
Կիսվել

ՀՀ ՏՏ ընկերություններում աշխատողների կրճատման միտում չկա

Համավարակով պայմանավորված` Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում հիմնականում տուժել են աութսորսինգային ընկերությունները, որոնք ուղիղ աշխատում են հաճախորդների հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանն ասաց, որ որոշ չափով պարապուրդային իրավիճակ է նկատվում այս ընկերություններում: Նախարարի տեղակալը նշեց, որ կառավարության աջակցման ծրագրերով փորձ է արվում ընկերություններին դարձնել իրենց պրոդուկտի ստեղծողը, սեփականատերը ու դրանք առաջ մղողը:

Արդյո՞ք այս ընթացքում տեխնոլոգիական ընկերություններում նկատվում է աշխատատեղերի թվի կրճատում: Հարցին ի պատասխան՝ Ստեփան Ծատուրյանը նշեց, որ այդ առումով մեծ խնդիր չեն տեսնում:

«Աշխատեղերի կրճատման առումով չէի ասի, թե մեծ խնդիր ենք տեսնում այս պահի դրությամբ, քանի որ ընկերությունները բավական կարևորում են իրենց աշխատակիցներին: Տեխնոլոգիական աշխարհում ընկերությունների համար կարևոր արժեքը մարդկային ներգրավվածությունն է, հետևաբար, թեկուզ փոքր պարապուրդի պարագայում, չենք տեսնում մեծ խնդիրներ, որ ընկերությունները կրճատումներ անեն: Հակառակ դեպքում հետագայում բարդ կլինի ընկերությունների համար աշխատուժ ներգրավելը»,-ասաց նա:

Թե որքանով են ընկերություններն այս ընթացքում գնացել վերապրոֆիլավորվման, նոր տիպի արտադրանք մշակելուն, վերամասնագիտանալուն, դեռ պարզ չէ: Ստեփան Ծատուրյանի խոսքով՝ նախարարության առաջարկվող աջակցության ծրագրերի շրջանակում, երբ հայտերը ստացվեն, արդեն պարզ կերևա, թե ոլորտի ընկերություններն ինչ նոր ուղղվածություններ են նշմարել իրենց դաշտում:

«Տեխնոլոգիական ընկերությունները շեշտը դնում են վերլուծությունների վրա՝ հասկանալու, թե ինչ նոր գործիքակազմ պետք է ավելացվի ծառայություններում, որ ավելի շատ հաճախորդներ կարողնան ներգավել: Կարծում եմ՝ դա կտեսնենք մոտ մեկ ամսվա ընթացքում»,- հավելեց նախարարի տեղակալը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 3 ծրագրով ֆինանսական աջակցություն կտրամադրվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին: Առաջին ծրագրով նախատեսված է մինչև 10 մլն դրամի չափով, երկրորդ ծրագրով մինչև 20 մլն, երրորդ ծրագրով մինչև 30 մլն դրամի չափով գումար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91