«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԵՎ «ՍԵՐԳԵՅ ԶՎԵՐԵՎ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՆՑ ԱՊՐԻԼԻ 7-Ը
«Արմավիա» ավիաընկերությունն այսօր` ապրիլի 7-ին` մայրության, գեղեցկության և սիրո տոնի կապակցությամբ կազմակերպել էր հանդիպում ԶԼՄ-ների կին ներկայացուցիչների հետ: Ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան «Արմավիա» ավիաընկերության անունից շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկների մայրության և գեղեցկության տոնը` ցանկանալով վերջիններիս միշտ լինել գեղեցիկ և սիրված:
Նման միջոցառում «Արմավիա» ավիաընկերությունը կազմակերպում է արդեն երկրորդ անգամ` համագործակցելով հեղինակավոր «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահի հետ: Ինչպես հանդիպման շրջանակներում նշեցին «Արմավիա» ավիաընկերության մամլո քատուղարը և «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահի տնօրեն Մարինա Առաքելյանը` նման միջոցառումների կազմակերպումը ընկերության համար արդեն դարձել է ավանդական: