Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Նիկոլ Փաշինյան. սահմանափակումների վերցումից հետո Հայաստանում վերականգնվել է 50.09 հազար աշխատատեղ
23/06/2020 17:31
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. սահմանափակումների վերցումից հետո Հայաստանում վերականգնվել է 50.09 հազար աշխատատեղ

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմը մայիսին հանելուց հետո վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք խիստ սահմանափակումների ռեժիմը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Այսօր մենք ՊԵԿ նախագահի հետ քննարկում էինք, որ աշխատատեղերի վերականգնման գործընթացը շարունակվում է, սա վերջին շրաջանի ամենակարևոր լուրն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ստիպված չլինենք դարձյալ վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմի:

«Պետք է պայմանավորվենք, որ խիստ սահմանափակումների ռեժիմի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, իսկ դրա համար պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները: Մայիսի տնտեսական տվյալները լավատեսություն են տալիս, որ բավականաչափ արագ կունենանք որոշակի վերականգնում: Առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերկանգնվում են, պետք է միասին այս տնտեսական տեմպը պահենք, կորցրածը հետ բերենք և եղածը զարգացնենք»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլին խիստ սահմանափակումների ռեժիմի ներդրման պատճառով Հայաստանում կորսվել էր 71471 աշխատատեղ:

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

 

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32