Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
SmartGateVC. ներդրում՝ dzook ստարտափում, որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրրող
24/06/2020 15:03
Կիսվել

SmartGateVC. ներդրում՝ dzook ստարտափում, որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրրող

SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook ընկերությունում՝ որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրրող։ Հաջորդ քայլերը՝ Product Hunt, App Stor, Google Play։

Ուրախ ենք տեղեկացնել, որ SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook-ի նախասաղմնային փուլում։ Dzook-ը ստեղծում է արհեստական բանականության(ԱԲ) տեխնոլոգիաներ, որոնք մատչելի են դարձնում անհատականացված բարձրորակ նկարազարդումները բոլորի համար: Նրանց հարթակի միջոցով օգտատերերը հաշված րոպեների ընթացքում կարող են իրենց դիմանկարները վերափոխել իլյուստրացիաների։

Հարթակի մայիս ամսվա մեկնարկից ի վեր dzook-ը ներգրավվել է օգտատերեր ավելի քան 98 երկրներից, ինչի  արդյունքում ստեղծվել են  70 հազարից ավել նկարազարդումներ: Այս արդյունքներին dzook-ը հասել է առանց մարքեթինգի վրա որևէ դրամ ծախսելու։ Տեղեկացվածությունը dzook- ի վերաբերյալ  տարածվում էր այն օգտագործողներից, ովքեր հավանում էին նկարազարդումներ և կիսվում դրանցով սոցիալական ցանցերում:

dzook-ը մայիսի 26-ին կվերադառնա նկարազարդման նոր “anime” ոճով, և կհրապարակվի Product Hunt-ում: Ներկայումս dzook-ի օգտատերերեին հասանելի է միայն վեբ հարթակը և միայն մեկ ոճ՝ «glam»-ը: Օգտատերերը կարող են ներբեռնել իրենց պատկերազարդ նկարները կամ տպել դրանք տարբեր նվերների վրա և ստանալ նվերները առաքման միջոցով:

Եթե Դուք Product Hunt- ի օգտատեր եք, և սիրում եք տեխնոլոգիա և արվեստ, հետևե՛ք dzook-ի Product Hunt-ի էջին և  ծանոթացեք նոր թարմացումներին հունիսի 26-ին: Իսկ եթե  ծանոթ չես Product Hunt-ին, օգտագործեք հնարավորությունը և գրանցվեք հարթակում, որպեսզի հետևեք այնտեղ  ներկայացվող նորագույն  տեխնոլոգիական պրոդուկտներին :

«Մենք սկսեցինք որպես նվերներ արտադրող ընկերություն և ձեռքով ստեղծեցինք հազարավոր պատկերազարդ դիմանկարներ: Այնուհետև որոշեցինք միավորել արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով արվեստի գործեր ԱԲ (AI) ալգորիթմի միջոցով, որը սովորեց մեր պես նկարել: Եվ ահա արդյունքը: Այժմ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական արտիստիկ/պատկերազարդ դիմանկարը մկնիկի  մեկ սեղմումով»,- ասում է համահիմնադիր և գործադիր տնօրեն Ագատա Բադալյանը։

«Dzook- ի ԱԲ(AI) տեխնոլոգիաները տարբերվում են շուկայում առկա լուծումներից, քանի որ դրանք ստեղծված են պրոֆեսիոնալ նկարազարդողների կողմից հետագա օգտագործման համար: Այս առումով dzook-ը ստեղծում է արհեստական բանականության (AI) վրա հիմնված ժամանակակից գործիքակազm, որը կարողա ամբողջ աշխարհով մեկ  օգտագործվել պատկերազարդողների կողմից», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

«Թիմի հետ աշխատելը մեծ հաճույք է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օր օրի աճում մեծ հրճվանքով և ոգևորությամբ կատարվող աշխատանքի շնորհիվ», – ասում է SmartGateVC-ի գործընկեր  Համբարձում Քաղկեցյանը:

Հաշվի առնելով հարթակի մեծ համբավը և հայտնիությունը՝ ընկերությունն այս շաբաթ նախատեսում է գործարկել IOS և Android օպերացիոն համակարգերում՝ իր օգտատերերի համար հասանելի դարձնելով պատկերազարդ դիմանկարների ստեղծման նոր եղանակները:

«Dzook-ը ԱԲ-ի(AI), արվեստի և զվարճանքի հետաքրքիր համադրություն է: Անհամբեր սպասում եմ  նրանց պրոդուկտի գործարկմանը տարբեր հարթակներում», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

SmartGateVC վենչուրային ֆոնդի ներդրող Ռեմ Դարբինյան միացել է ներդրումային շրջանին որպես հրեշտակ ներդրող:

«Dzook-ը ունի հաջող ստարտափ լինելու բոլոր նախադրյալները. ֆանտաստիկ թիմ, որը  շարժվում է նույն ուղղությամբ, համապատասխան  շուկա և հեղափոխական տեխնոլոգիա: Նրանց միանում եմ մեծ ոգևորվորվածությամբ»,- ասում է dzook-ի ներդրող և SmartClickAI ընկերության գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը:

SmartGateVC ընկերության և հրեշտակ ներդրողների նոր ներդրումը  ընկերությանը կօգնի միջազգային ընդլայնման և պրոդուկտի զարգացման գործում:

SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են Արհեստական բանականությունը (AI), Անվտանգությունը, Իրերի համացանցը (IoT) և Զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիան, Քվանտային հաշվարկը և Բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բացառիկ տեխնոլոգիական նորարարությունների մեջ, որոնցում գիտությունն ու ձեռներեցությունը միանալով՝ արձանագրում են աննախադեպ արդյունքներ: Հայաստանում այն առաջատար վենչուրային ֆոնդ է՝ 18 տեխնոլոգիական ընկերություններից կազմված պորտֆոլիոյով:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37