CITIGROUP ԲԱՆԿԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԽՆԴՐԵԼ Է ՆԵՐԵԼ ԻՐԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՄԱՐ
Աշխարհի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկի` ամերիկյան Citigroup բանկի նախկին գործադիր տնօրեն Չարլզ Փրինսը (Charles Prince) և նախկինում բանկի գլխավոր խորհրդատուի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Ռուբինը (Robert Rubin), ելույթ ունենալով ֆինանսական ճգնաժամի պատճառները պարզաբանող դաշնային հանձնաժողովի առջև, ընդունել են իրենց մեղքը համաշխարհային ֆինանսատնտեսական շուկան ցնցած ճգնաժամում և խնդրել ներել իրենց` նախ Citigroup բանկի ոչ արդյունավետ գործունեության, ապա նաև ամբողջ ճգնաժամի համար:Այս մասին հաղորդում է Houston Chronicle ամսագիրը:
Նշենք, որ դեռևս 2007 թվականին, Citigroup բանկի կրած լուրջ վնասների պատճառով, Չարլզ Փրինսը հեռացվել էր իր պաշտոնից, իսկ ԱՄՆ կառավարությունը, ֆինանսական այս կազմակերպությանը սննկացումից փրկելու նպատակով, գնել էր բանկի բաժնետոմսեր` 45 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: