Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը  ֆինանսավորում կստանա Միացյալ Թագավորության կառավարությունից
20/07/2020 14:46
Կիսվել

ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը  ֆինանսավորում կստանա Միացյալ Թագավորության կառավարությունից

ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը  ֆինանսավորում կստանա Միացյալ Թագավորության կառավարությունից` օժանդակելու գործառնությունների շարունակմանը և ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund – GGF)»  աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։ Լավ կառավարման հիմնադրամը նաև կօգնի Գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը:

Գործարարության աջակցման գրասենյակը հարթակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր հատվածի միջև քաղաքական երկխոսություն վարելու համար, ինչպես նաև տրամադրում է տնտեսական և իրավաբանական փորձագիտություն՝ խթանելու ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, որտեղ մասնավոր հատվածը կարող է բարգավաճել։ ԳԱԳ-ը առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանի Կառավարությանը ձևավորել գործարարությանն աջակցող տնտեսական քաղաքականության արձագանք COVID-19 համաճարակի պայմաններում՝ սերտորեն համագործակցելով բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ:

Գործարարության աջակցման գրասենյակի գործողությունները, որոնց նպատակն է օգնել Հայաստանի մասնավոր հատվածին հաղթահարել COVID-19-ի ֆինանսական և գործառնական հետևանքները, ներառում են. տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում (պիլոտային ծրագիր)` արտադրողների և գնորդների միջև կապերի ամրապնդման նպատակով, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում և Ներդրումների աջակցման գործակալության հետ համատեղ հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի (seed fund) ստեղծում։

Մինչ օրս Գործարարության աջակցման գրասենյակը ֆինանսավորում է ստացել ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF)։

ԳԱԳ-ը համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ` պարզելու բիզնեսի և ներդրողների առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ միաժամանակ ձևավորելով անհրաժեշտ բարեփոխումներ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկեր Գործարարության աջակցման գրասենյակին, ինչպես նաև Երևանում Բրիտանական դեսպանատան մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությանը սատարելու համար: ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին և սատարելու կառավարության և մասնավոր հատվածի միջև արդյունավետ երկխոսությանը: Տնտեսության իրական հատվածը արդյունավետորեն գործող պետության հիմնասյուն է, և ներդրումային լավ մթնոլորտը շարունակում է էական նշանակություն ունենալ մասնավոր հատվածի հետագա զարգացման և տնտեսական աճի համար», – ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպան Դեյվիդ Մորանն ասել է․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով  աջակցել Գործարարության աջակցման գրասենյակին : Դա կօգնի ՀՀ կառավարությանն իր աշխատանքներում՝ ուղղված Հայաստանի ներդրումային ներուժի զարգացմանը, ներդրողների վստահության ամրապնդմանը և COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարմանը»: Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ասել է․ «Գործարարության աջակցման գրասենյակը հաջողությամբ կատարում է իր դերը պետական-մասնավոր երկխոսության ձևավորման և իրականացման գործում, հայ գործարար համայնքին աջակցություն և փորձագիտություն է տրամադրում բարեփոխումների ծրագրերի մշակման գործում, և այս գործընթացում ԳԱԳ-ը նախարարության հիմնական գործընկերն է: Մենք համագործակցությունն արդյունավետ է և մենք նախատեսում ենք ավելի շատ համատեղ ծրագրեր: Մենք ուրախ ենք լսել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը իր՝ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով աջակցելու է գրասենյակին՝ ապահովելով ֆինանսավորման շարունակականությունը, և դա կհանգեցնի նոր հնարավորությունների, որտեղ մենք կհամագործակցենք և թվով ավելի շատ համատեղ նախաձեռնություններ կիրականացնենք»։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6