Մեկնարկել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը
Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ն աջակցում են ստարտափ ընկերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի ստարտափ ակադեմիան
Հայաստանի ստարտափ ակադեմիան սկսել է «Traction» ծրագրի առաջին շրջանը: 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։ ։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
Հայաստանի ստարտափ ակադեմիա նախաաքսելերացիոն ծրագիրը 5 շրջափուլերի ընթացքում ունեցել է 65 շրջանավարտ ընկերություն։ Ընդհանուր առմամբ, ծրագրի անցկացման 2,5 տարիների ընթացքում ծախսվել է մինչև 250 հազար եվրո, այնինչ ծրագրի շրջանավարտները արդեն իսկ ներգրավել են ավելի քան 3 միլոն եվրոյի ներդրում: Հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման հետ մեկտեղ ընկերությունները սկսում են հանդիպել նոր և ավելի մեծ դժվարությունների ու մարտահրավերների: «Traction» ծրագրի ստեղծումը պայմանավորված է էկոհամակարգի նման փուլում գտնվող ընկերություններին աջակցող կառույցներ ունենալու պահանջով։
10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն ներդրումներ ներգարվելու և միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Covid-19 համաճարակի պայմաններում ծրագիրը կանցկացվի հեռավար կարգով։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։
Ծրագրի մեջ ներգրավված է 9 ստարտափ, որոնք նորարարության թարմ ալիք են բերում կրթական տեխնոլոգիաների, տրանսպորտի, մարդկային ռեսուրների կառավարման, մարքեթինգի և այլ ոլորտներում:
«Traction» ծրագրի առաջին շրջանի մասնակից ընկերություններեն են՝
- CauldronApp-ը օգնում է ընկերություններին կրճատել դիմորդների դիտարկման և հարցազրույցների անցկացման համար նախատեսվող ժամանակը` հավաքագրումը կատարելով չելլենջնեի միջոցով:
- ConstApps-ը Էլեկտրոնային առևտրի բջջային հավելվածներ ստեղծող ընկերություն է, որը տրամադրում է նաև մարքեթինգային լուծումներ հաճախորդների պահպանումն ապահովելու համար։
- Dowork.ai-ը ծրագրերի տևողության և ծախսերի հաշվարկման ու կանխատեսման հարթակ է։
- dzook-ը լուսանկարները պատկերազարդ դիմանկարների վերածող տեխնոլոգիա է, որը կարող է կիրառվել վիդեոների մոնտաժի, նկարչական և դիզայնի գործիքների 3D անիմացիաների և այլ ոլորտների մեջ։
- Hub Technologies-ը բեռնափոխադրողներին ուղղակիորեն կապում է մատակարարների հետ՝ առանց բրոքերային միջնորդավճարների:
- LiveBoard-ը առցանց դասավանդման և հեռավար ուսուցման ինտերակտիվ գրատախտակի հավելված է:
- Rentopian-ը բոլորը մեկում ծրագիր է՝ նախատեսված միջոցառումների վարձույթով զբաղվող բիզնեսների կառավարման համար:
- SmartSender-ը արհեստական բանականության միջոցով մարքեթինգի ավտոմատացման հարթակ է։
- TabuLearn-ը տվյալագիտության և արհեստական բանականության (ԱԲ) ծառայություններ տրամադրող ծրագիր է, որը թույլ է տալիս առկա տվյալների հիման վրա ստեղծել ԱԲ մոդելներ և բիզնեսի համար կանխատեսումներ անել։
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը կազմում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման հնարավորություններ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:
«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։