Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Ինչպես և ինչ նպատակով Սամվել Կարապետյանը 2015թ.-ին ձեռք բերեց ՀԷՑ-ը
22/11/2025 13:39
Կիսվել

Ինչպես և ինչ նպատակով Սամվել Կարապետյանը 2015թ.-ին ձեռք բերեց ՀԷՑ-ը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեսյբուքյան էջում անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի կողմից 2015թ.-ին ՀԷՑ-ը ձեռք բերելու պատմությանը։

Էլեկտրիկ Երևանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել : Կարծես ավանդույթ էր դարձել և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ:

Օրինակ՝ մի տարի նա սուբսիդավորեց Հայաստանի բոլոր քաղաքացիների գազի վճարը, որի մասին կպատմեմ հետագայում և որի մասին գրեթե ոչ ոք չգիտի:
Այդ տարի երկրի ղեկավարը մի խնդրանքով էր դիմել նրան՝ գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը, որպեսզի այսպես կոչված blackout-ը կանխվի և համակարգը պարտքերի պատճառով չկանգնի:
Հիշում եմ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը: Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել, քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ, ինչպիսին լույսն է չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից, որը չէր կարող անթերի լինել, իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար:
Հիշում եմ հորեղբորս խոսքերը՝ եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար:
Երկար բանավեճից հետո որոշվեց գնել: Տարիների աշխատանքի արդյունքում մի օր երբեմնի համարյա սնանկ ընկերությունը դասվեց Moody’s ի վարկանիշով Հայաստանի պետական վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների շարքը: Իհարկե աշխատանքը անթերի չէր և չէր կարող լինել, դա կոմունալ ոլորտ է որը միշտ խոցելի կլինի: Բայց սնանկ ընկերությունից այսպիսի ցատկը մի անուն ունի՝ լավ տնտեսական կառավարում, հանգիստ, անաղմուկ, անշոու:

Անցել է 10 տարի և հայրենի կառավարությունը «շնորհակալ» եղավ Սամվել Կարապետյանին:

Ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար:

Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին , իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01