Բիզնես

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – HTC ANDROID ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
10/04/2010 14:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – HTC ANDROID ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է սմարթֆոնների համաշխարհային արտադրող` HTC ընկերության հետ պայմանագրի կնքման մասին և ներկայացնում է տեխնոլոգիական վերջին նվաճումներից մեկի` Android օպերացիոն համակարգի վրա հիմնված HTC սմարթֆոնները: Այս սարքերը շուտով կհայտնվեն ընկերության սպասարկման կենտրոններում:

HTC նորաոճ սմարթֆոնները հայաստանյան շուկայում ներկայացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի այս նախաձեռնության շնորհիվ ընկերության բաժանորդները կկարողանան օգտվել բջջային ամենաառաջադեմ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` աշխատանքի, թե` հանգստի ժամանակ: Android համակարգով աշխատող հեռախոսասարքերի ներկայացումը բջջային կապի բարձրակարգ ծառայություններ մատուցող ՎիվաՍել-ՄՏՍ-ի և սպառողական շուկայում բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատարներից մեկի` HTC ընկերության միջև հաջող համագործակցության արդյունք է:

Նուրբ և կոմպակտ դիզայնի և Android օպերացիոն համակարգի շնորհիվ լայն ճանաչում ստացած HTC սմարթֆոնները հնարավորություն են ընձեռում օգտվելու բջջային ինտերնետի առավելություններից և Android Market-ի առաջարկած անհատական կարիքները բավարարող բազմաթիվ ծառայությունների լայն ընտրանուց: Շուտով հայաստանյան շուկայում հասանելի Android Market-ը թույլ կտա, օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հուսալի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը, առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր և այլ ծրագրեր:

Բացի այդ, HTC սմարթֆոնները հագեցած են HTC Sense բացառիկ համակարգով` օգտագործողի կարիքներին առավել համապատասխան ինտերֆեյսով: Կանխատեսելով օգտագործողի բոլոր կարիքներն, այն մշակված է այնպես, որ հեռախոսի օգտագործումը դառնա հնարավորինս դյուրին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես ձգտում է իր բաժանորդների համար ստեղծել նորարարական առաջադեմ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն: Բջջային բարձրորակ արագ ինտերնետի ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով մենք չափազանց ուրախ ենք ներկայացնելու Android համակարգով աշխատող սմարթֆոնները Հայաստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող արագ և հուսալի 2G և 3.5G ցանցերի շնորհիվ, հայաստանցիներն Android համակարգով աշխատող իրենց հեռախոսներով կարող են վայելել հաղորդակցության և ինտերնետի ընձեռած հնարավորությունները»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Android համակարգով աշխատող հեռախոսները ստեղծված են այնպես, որ մաքսիմալ հարմարավետ լինեն կիրառության մեջ, իսկ ընձեռվող աննախադեպ հնարավորությունների օգտագործումը պայմանավորվում է միայն ինտերնետի որակով»,-նշեց HTC ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Անդրեյ

Կորմիլցևը: «Android համակարգով աշխատող հեռախոսների շուկայում առաջատար ներկայանալով` HTC ընկերությունը համագործակցում է բջջային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերության` ՄՏՍ-ի հետ: Միավորելով HTC-ի նորարարական տեխնոլոգիաները և նոր սերնդի հաղորդակցման չափանիշները, Android համակարգով աշխատող անհատականացված ինտերֆեյսով հեռախոսները հայաստանյան սպառողի առջև կբացեն ավելի լայն հնարավորություններ, քան կարելի է ակնկալել բջջային սարքերից»:

Նորարարական բջջային հեռախոսասարքերի ներկայացումը ՎիվաՍել-ՄՏՍ-ին կօգնի հայաստանցի բաժանորդների առջև բացել բջջային ցանցի միջոցով հասանելի ինտերնետ ծառայությունների ընձեռած առավելագույն հնարավորությունները:

Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™, Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են ապահովում լայնորեն կիրառվող YouTube™:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

Հիշեցնենք, որ «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

HTC կորպորացիան (HTC) բջջային հեռախոսների արտադրության ոլորտում ամենաարագ զագացող ընկերություններից է: Իր գործունեության առանցքում դնելով մարդկանց շահերը, HTC-ն ստեղծում է նորարարական սմարթֆոններ, որոնք առավելագույնս համապատասխանում են սպառողների անհատական պահանջներին և կենսակերպին: Ընկերությունը Թայվանի բորսայում նշված է 2498 համարի ներքո: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.htc.com:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63