ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 4,9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կաթի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 4,9%-ով և կազմել 1018,0 հազար լիտր:
Այս նույն ժամանակահատվածում կաթնամթերքների հիմնական տեսակների արտադրության ծավալներն աճել են: Այսպես, պանրի արտադրության ծավալն աճել է 0,9%-ով և կազմել 1922,7 տոննա: Մածունի արտադրության ծավալներն աճել են 24,6%-ով և կազմել 378,6 տոննա, իսկ թթվասերի արտադրության ծավալներն աճել են 41,7%-ով` կազմելով 451,2 տոննա:
Նշենք նաև, որ կաթնաշոռի արտադրության ծավալներն այս երկու ամիսների ընթացքում կրճատվել են շուրջ 21,3%-ով և կազմել 103,9 տոննա: