ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հիշեցնում է, որ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ եւ 26-րդ հոդվածների համաձայն` այն կազմակերպությունները, որոնց 2009 թվականի գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, որպես խոշոր կազմակերպություններ աուդիտի ենթարկվելուց հետո մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները` աուդիտորական եզրակացության հետ միասին: