ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ»-Ի ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ-Ի VISA ՔԱՐՏԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԸ ԿԿԱԶՄԻ 1%
Կոնվերս բանկից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 1-ից դադարեցվելու է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված VISA միջազգային քարտերի համատեղ /նույն սակագներով, ինչ բանկի բանկոմատներում է/ սպասարկումը «Կասկադ բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատներում: Հետևաբար, վերջինիս բանկոմատներում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի թողարկած քարտերի սպասարկումը հնարավոր կլինի արդեն ոչ միևնույն սակագնով, ինչ սեփական բանկոմատներում է, այլ 1% միջնորդավճարով: