
«ВКОНТАКТЕ» ՍՈՑՒԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԸ ՍՏԵՂԾԵԼ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ռուսական «ВКонтакте» սոցիալական ցանցը մեկնարկել է Merchant API ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ինտերնետ-խանութներին միանալ կայքի վճարային համակագին: Ապրանքների դիմաց վճարելու համար օգտագործողներից պահանջվում է միայն գրանցվել «ВКонтакте» սոցիալական կայքում: Վճարվելիք գումարը գանձվում է սոցիալական կայքի օգտագործողների հաշվից: Վճարումը հաստատվում է sms հաղորդագրության միջոցով:
«ВКонтакте»-ն Ռուսաստանի ամենատարածված սոցիալական կայքն է: Կայքում գրանցված է ավելի քան 70 մլն օգտագործող: